Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահի հետ

0
93

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ սոցիալական ոլորտում ՀՀ եւ ԼՂՀ միջև փոխգործակցությունը  գտնվում է բարձր մակարդակի վրա՝ կարևորելով այն այսուհետ էլ պահպանելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: