Գիշերօթիկ խնամքի հաստատության երեխաները ծանոթանում են պատմամշակութային արժեքներին

0
122

Մարտի 10-ին Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն էին այցելել Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները: Մեկ ամբողջ օր անցկացնելով երեխաների հետ՝ ծառայության աշխատակիցները երեխաներին լուսանկարների, պաստառների, պրոեկտորի միջոցով ծանոթացրել են երկրի պատմամշակութային արժեքներին, հուշարձանների պատմությանը: Պատմական հուշարձաններին ծանոթացումն առավել տպավորիչ դարձնելու նպատակով առաջարկվել և որոշվել է էքսկուրսիա կազմակերպել դեպի «Զվարթնոց» տաճար, որտեղ երեխաներին կներկայացվի դարերի խորքից եկած և մինչ օրս պահպանված արժեքների կարևորությունը և դրանց պահպանումը: Հանդիպման ավարտին պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակիցները լուսանկարվել են երեխաների հետ, նվիրել գլուխկոտրուկներ՝ պատմամշակութային հուշարձանների լուսանկարներով և խոստացել կրկին այցելել գիշերօթիկ հաստատություն: