Փետրվար ամսին քաղաքացիներից ստացվել է 917 դիմում

0
85

2015թ. փետրվար ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի   նախարարություն է այցելել 481 քաղաքացի, որից 333-ը ներկայացրել է բանավոր, 148-ը՝ գրավոր դիմում: Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ընդհանուր թիվը կազմել է 917:

ԳՐԱՎՈՐ  դիմումներում   գերակշռող  մաս են կազմել ավանդների փոխհատուցմանը`  132 (22%), աշխատանքի տեղավորմանը՝  59 (10%), ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 54 (9%), կենսաթոշակի վճարմանը՝ 48 (9%) և հաշմանդամության խմբի վերանայմանն 24 (5%) առնչվող դիմումները;

ԲԱՆԱՎՈՐ դիմումներում՝ ավանդների փոխհատուցման`  163 (49%), ընտանեկան նպաստի նշանակման 40 (13%), կենսաթոշակի վճարման 25 (8%), և հաշմանդամության խմբի վերանայման 12 (4%) վերաբերյալ դիմումները:

Նշված ժամանակահատվածում պատասխանվել է  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված թվով 284 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 221 (78%)-ը պարզաբանվել է, 34 (12%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 19-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ  մարմիններ, իսկ 10-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է փոխնախարարների երեք ընդունելություն` վեց քաղաքացիների մասնակցությամբ: Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է երեք արձանագրություն, որոնք գրանցվել և  ընթացք են ստացել  սահմանված ընթացակարգով: