Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց մեկամսյակի կապակցությամբ:
Ձեզ մաղթում եմ անսահման երջանկություն, ընտանեկան ջերմություն և նվիրական ցանկությունների իրականացում:
Ցանկանում եմ, որ առավել ակտիվորեն ընդգրկվեք մեր երկրի հասարակական և պետական կյանքի ամենատարբեր բնագավառներում և Ձեր ներուժով ու գիտելիքներով խթանեք մեր երկրի զարգացմանն ու ծաղկմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք Ձեր հարազատների ջերմ սիրով և հոգատարությամբ: