Պարեր, երգեր, խաղեր… ծաղրածուններ՝ թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում

0
120

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության  թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը մարտի 5-ին հյուրընկալել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության երիտասարդ անդամներին:

Հաստատության երեխաներին ուրախացնելու և առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, երիտասարդների հետ միասին հյուր էին եկել ծաղրածուներ: Ուրախ և բազմազան խաղերի միջոցով ծաղրածուները բարձր տրամադրություն պարգևեցին երեխաներին, լուսանկարվեցին միասին, բասկետբոլ խաղացին, պարեցին, երգեցին:

Իսկ ավելի ուշ կազմակերպության երիտասարդները երեխաների հետ միասին ճաշեցին հաստատությունում, երեխաներին հյուրասիրեցին նաև իրենց հետ վերցրած քաղցրավենիքներով:

Ջերմ հրաժեշտից հետո «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության երիտասարդները խոստացան երեխաներին կրկին հյուրընկալվել հաստատություն: