Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող արտոնությունները

0
342

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են համարվում ՀՀ այն քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև  պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակցիները և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերները, նախկին ԽՍՀՄ  ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք  հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով  վետերաններն օգտվում են հետևյալ արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

  • աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու,
  • պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու (այդ թվում՝ դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու,
  • ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:

Հայրենական մեծ պատերազմի  վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25 000 դրամ: