Հստակեցվել են երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները

0
260

ՀՀ կառավարության  26. 05.2016թ. հերթական նիստում ընդունվել  է Կյանքի դժվարին իրավիճակում հայտնվնած երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման    կարգը և չափորոշիչները հաստատեու և Հայաստանի Հանրապետութան կառավարության 2015թ. սեպտեմբերի   25-ի թիվ 1112 որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝

1.հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները, նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն  դրանց անհնարինության դեպքում՝  շուրջօրյա խնամք իրականացնող  որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:
2.երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին  հիմնավոր եզրակացության կազմումը:

 Արդյունքում ակնկալվում է, որ՝

  • հստակ կսահմանվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման և խնամքի հաստատություններ ուղղորդման առաջնահերթությունները.
  • կիրականացվի շուրջօրյա խնամքի  հաստատություններում տեղավորված երեխաների խնամքի և նրանց կյանքի պայմանների, խնամակալների, հոգաբարձուների, խնամատար ծնողների, խնամքի հաստատությունների գործունեության մշտական մշտադիտարկում.
  • հնարավորինս կկանխարգվելի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ.
  • կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում  տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ.

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետների աջակցությամբ: