ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ամփոփվում են հանրային քննարկումների արդյունքները

0
79

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ իրականացրել է հանրային լայն քննարկումներ լրագրողների, գործատուների, հասարակական սեկտորի և  տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչների հետ:

Հանրային քննարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք առաջարկություններ, որոնք ներկայումս մշակվում և ամփոփվում են:  Առաջարկությունները կօգտագործվեն օրենքի նախագծի լրամշակման ընթացքում:

Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ս.թ. նոյեմբերի 4-ին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, կներկայացվի Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: