ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը և ՀՀ-ում անհատական աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի ներդրման հնարավորությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց սոցիալական գործընկերների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ արձանագրված առաջարկությունները, որոնք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը առաջարկեց ուղարկել պետական կառավարման մարմինն, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արդարդատության նախարարություններ, կարծիքների և վերջնական եզրակացության համար:
Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև առաջարկություններ, որոնք չէին ընդունվել աշխատանքային հանդիպումների ժամանակ: Նախարարը առաջարկեց բոլոր չընդունված առաջարկությունների համար առանձին հանդիպումներ կազմակերպել և քննարկել: