Ամբողջականացվել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը

0
134

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 12.05.2016թ. ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգն և ժամկետները հստակեցնող որոշման նախագիծը:

Նախագծով ամբողջականացվել է աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը, սահմանվել են գործատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի և առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը:

Ամբողջականացվել են նաև ՀՀ օրինական մուտք գործած և աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերը գործատուի կողմից փոխհատուցման պայմանները և չափերը` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին համապատասխան աշխատանքով չապահովելու դեպքում:

Նախագծի մշակման համար ուսումնասիրվել են աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կանոնակարգման միջազգային փորձը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Եվրոպական մի շարք երկրների: Ուսումնասիրված երկրներից առանձնացվել են հատկապես Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Ֆրանսիան և Իտալիան, որտեղ գործում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ աշխատանքի թույլտվության տրամադրմանը առավել համապատասխանող մեխանիզմներ: