Նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո

0
118

Ապրիլի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը մասնակցել է  Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ երեկոին:

Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների երգչախումբն ու ժողգործիքների նվագախումբը հանդես են եկել համերգային ծրագրով:

Երգչախմբի կատարմամբ հնչել են  Կոմիտասի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, ժողգործիքների նվագախմբի մենակատարների կողմից՝ հիշատակի և հայրենասիրական երգեր:

Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր: Համերգի ավարտին ստեղծագորրծական կոլեկտիվը շնորհակալություն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  և ՀՀ մշակույթի նախարարություններին՝ համերգի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար:

Հարուստ երգացանկ և ծրագիր ունեցող երաժշտական նման կոլեկտիվները առանձնանում են իրենց գեղագիտական և կատարողական բարձր ճաշակով և նպատակ ունեն հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց ներառման, զբաղվածության, հավասար իրավունքների ստեղծման կարևոր խնդիրները: