2016 թվականի մարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 6686 զանգ:
Ստացված զանգերից 974-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 657 զանգ վերեբերել է ընտանիքի անապահովության, 2183-ը՝ երեխայի խնամքի, 542-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 647-ը՝ մայրության նպաստներին, իսկ 77 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (30), ավանդի փոխհատուցման (369) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Մարտ ամսին ստացվել է 152 բողոք, որից 3–ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 145-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: