ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախօրեին տեղի ունեցավ «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի» իրականացման 2013-2017 թթ. ծրագրի քննարկումը:
Քննարկման առանցքային կետերը հայեցակարգում ներկայացված Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման հետ կապված առկա իրավիճակն էր, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը:
Հանդիպմանը ներկա էին հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, ովքեր քննարկման ընթացքում ներկայացրեցին ոլորտում առկա խնդիրները, միջազգային փորձը և առաջարկեցին լուծմներ բարձրացված հարցերի վերաբերյալ:
Քանի որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման համակարգը ընդգրկուն է, իսկ բարեփոխումների գործընթացը համակարգված և նպատակային իրականացում է պահանջում, հասարակական և միջազգային կազամակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից այս ծրագրով հստակ սահմանվել է միջոցառումների և գործողությունների պլան, ակնկալվող արդյունքներ: