Զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին պարգևավճար կտրվի` անկախ աշխատելու հանգամանքից

0
116

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության 2015թ. ապրիլի 16-ի նիստում ներկայացրել է  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվում է, որ զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, պարգևավճար ստանալու իրավունք ունեն` անկախ աշխատելու հանգամանքից:

Այդ որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մինչ այս փոփոխությունը, զոհված զինծառայողների ընտանիքների  անդամները պարգևավճարի իրավունք ունեին չաշխատելու դեպքում: