Այս տարի ևս Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգրեր կտրվեն

0
140

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանի ներկայացմամբ  05.05.2016թ, ՀՀ կառավարության հերթական նիստին ընդունվել է «Հայաստանի վետերանների միավորում» և  «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Որոշման համաձայն  «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման ու առողջության վերականգնման և  Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 7,940.0 հազար:

  1. 6,000.0 հազար դրամը կհատկացվի  «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում  հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման համար:

2) 1,940.0 հազար դրամը «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: