Նախարարի խորհրդականը պարգևատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով

0
103

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի  30-ին Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում  ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա, անբասիր ու նվիրական աշխատանքի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  խորհրդական Նարինե Բալայանին պարգևատրել  է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով:

Հունիսի 30-ին տիկին Նարինե Բալայանը տոնում է նաև իր ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը՝ մաղթելով ամուր առողջություն,  ընտանեկան բարօրություն և հաջողություններ:

Նարինե Բալայանը  1985-1990թ, զբաղեցրել է  Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:  1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր:

Այնուհետև երկար տարիներ սոցիալական ոլորտում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ:

Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» շքանշաններով,  մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

2006-2016թթ. զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը: