Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ է նշանակվել Գեղանուշ Գյունաշյանը

0
181

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի /պաշտոնի ծածկագիր` 25-2.1-6/ թափուր պաշտոնում ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է Գեղանուշ Գյունաշյանը:

Գեղանուշ Գյունաշյանը 1985թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 2006 թվականից աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն»ՊՈԱԿ-ի տնօրեն, 2014 թվականի ապրիլի 10-ից «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ տնօրեն: