Կստեղծվի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհուրդ

0
99

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության  21.06.2016թ.  հերթական նիստում  հավանության է արժանացել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի կազմավորման մասին» 1992 թվականի նոյեմբերի 13-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի վերանվանում, և համապատասխանաբար, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի ստեղծում, որն իր գործունեությունն իրականացնելու է համաձայն «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի մասին» կանոնակարգի:

Նախագծով նախատեսվում են նաև որոշ խմբագրական փոփոխություններ և լրացումներ: