Մենք պետք է զբաղվենք այս երեխաների մասնագիտական կողմնորոշման և, հետագայում, նաև զբաղվածության ապահովման խնդիրներով. Ա. Ասատրյան

0
134

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հետ միասին Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ապրիլի 2-ին, ներկա են գտնվել  «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացմանը:

Կարևորելով աուտիզմով հիվանդ երեխաների՝  ըստ իրենց կարիքների  համապատասխան սոցիալական ծառայություններ ստանալու անհրաժեշտությունը, նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է ուսումնավերականգնողական կենտրոնի շենքի բացման առթիվ և նշել, որ ստեղծված նոր կենտրոնը համապատասխան ծառայություններ տրամադրելու տեսանկյունից լրացնում է այն բացը, որ մեր երկիրն  ուներ մինչ այսօր: «Կարծում եմ, որ շատ կարևոր  բաց է լրացվում այն ընտանիքների համար, որոնք ունեն ակնկալիքներ, որ իրենց երեխաները ներառված լիենեն հասարակությունում,  որպեսզի ոչ մի կերպ չտարբերվեն մյուս երեխաներից:  Հավաստիացնում եմ, որ կլինի ծրագրի շարունակություն: Համենյան դեպս, մեր կողմից կունենաք համապատասխան ներդրում,  քանի որ  երեխաները նաև կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման , զբաղված լինելու»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ առողջապահության նախարարները, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:

Ուսումնավերականգնողական կենտրոնի  նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին: