2015 թվականի մարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2700 զանգ:
Ստացված զանգերից 954-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 373-ը՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 244-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի (69), բժշկասոցիալական փորձաքննության (25), ավանդի փոխհատուցման (118) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Մարտ ամսին ստացվել է 63 բողոք, որից 32-ը ուղղված է եղել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին, 17–ը` Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 14-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 88 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: