ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Ծնողական փառքի մեդալով պարգևատրել է Մարտուն և Լարիսա Մարկոսյան ամուսիններին` ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքից, ովքեր ունեն 14 զավակ, և Սողոմոն և Սոնա Սարգսյան ամուսիններին` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքից, ովքեր ունեն 12 զավակ:
Կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 356-Ա որոշման համաձայն 2014-2015-ը համարվել է ընտանիքի տարի, որի շրջանակներում նախատեսվել է 6 և ավելի զավակ ունեցող բազմազավակ ծնողների պարգևատրել Ծնողական փառքի մեդալով:
Պարգևատրման միջնորդությունը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից: