Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի կողմից մայիսի 23-ին Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Երևանյան գավաթ 3» սիրողական հեծանվասպորտի երրորդ մրցաշարը:
Երևանի ԲՈՒՀ-երի ուսանողական, տարբեր ֆեդերացիաների, այլ կազմակերպությունների հետ մեկտեղ այս անգամ մասնակցում էին նաև ՀՀ նախարարությունների և այլ պետական մարմինների ներկայացուցիչները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակիցները մրցաշարի ընթացքում ցուցաբերեցին տոկուն կամք, հանդես եկան լավ մարզավիճակով և հաղթահարելով սահմանված տարածությունը` գրավեցին հատուկ մրցանակային տեղեր:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում` նորանոր հաղթանակներ: