Շուրջօրյա խնամքի հաստատություններում նշել են
Հաշմանդամների միջազգային օրը
Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել նախարարության հաստատություններում: Գյումրու տուն-ինտերնատի և Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակիցները մարզային հասարակական կազմակերպությունների հետ համատեղ խնամվողների համար կազմակերպել են ուրախ ցերեկույթներ:
Օրվա առիթով շնորհավորելով նրանց՝ հատատությունների տնօրենները մաղթել են առողջություն և երկարակեցություն: Միաժամանակ նշել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կարողություններով, ներուժով և մասնագիտական գիտելիքներով կարող են լիարժեք մասնակցություն ունենալ ամենատարբեր ոլորտներում:
Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին այցելել են Շիրակի մարզային երիտասարդական կենտրոնը, Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի սաները, ,Մարանաթաե պարային համույթը: Քանոնահարուհիների, երգիչների ու պարուհիների կողմից ներկայացված համերգային համարները մեծ ոգևորություն և ուրախություն են պարգևել խնամվողներին, նրանց օրը դարձրել՝ առավել հագեցած: Հյուրերը տուն-ինտերնատի բնակիչների համար բերել էին նաև նվերներ:
Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին այցելել են ՀՀ երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղի ներկայացուցիչները, ,Մայրիե թերապիայի կենտրոնն ու ,Formica productionե կազմակերպությունը: Հյուրերին մանկատան սաները ներկայացրել են գեղեցիկ բեմադրություններ, հանդես եկել երգ ու պարով:
Փոքրիկ ներկայացումներով ու երգ-պարով հանդես են եկել նաև <Ձորակ> հոգեկան առողջության խնամքի կենտրոնի խնամվողները՝ ուրախ և գեղեցիկ մթնոլորտ ապահովելով հյուրերի համար: Նրանց հյուրընկալել էին նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, Արարատյան հայրապետական թեմի քահանա Պարթև տեր Մուրադյանը, երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը:
Բնակիչներին մաղթելով ոգու տոկունություն և լավատեսություն՝ պարոն Կեսոյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է հիանալու հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների դրսևորմամբ և կատարելու այնպիսի գործնական քայլեր, որոնք կնպաստեն նրանց հմտությունների և գիտելիքների զարգացմանը:
Միջոցառման ավարտից հետո հյուրերն այցելել են կենտրոնի թերապիաների սենյակներ, որտեղ բնակիչները իրենց կարողությունների պահպանման և շարժունակության զարգացման նպատակով կատարում են համալիր վարժություններ՝ կատարելագործելով ֆիզիկական և իմացական որակները:
Հյուրերի և բնակիչների մասնակցությամբ բացվել է նաև նոր վերանորոգված ու կահավորված սենյակներ, որոնք նախատեսված են անվասայլակով բնակիչների համար: