ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Ժնև՝ մասնակցելու Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովի 105-րդ նստաշրջանին:
Հայաստանը համաժողովին կներակայանա եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Լիագումար նիստերը կայանալու են հունիսի 6-8-ը, որոնց ընթացքում նախատեսվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:
Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց ժամանակ կքննարկվեն Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները: