Շարունակվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի  Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համար պատասխանատու անդամներին:

Պարոն Դրաբեկն ու տիկին Պետրովիչը ներկայացրեցին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, զբաղվածության ոլորտի բարեփոխումների և ռազմավարության իրականացման և կենսաթոշակային համակարգի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հստակեցվել են նոր ՀՍԾՏԿ-ների շինարարության, անհրաժեշտ գործառնական ձեռնարկների մշակման, հանրային իրազեկման և ընթացիկ աշխատանքների կանոնակարգերն ու ժամանակացույցերը:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ կատարված աշխատանքի, ձեռքբերված փորձառության և արդյունքների համար` նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ծրագրերի շարունակական գործընթացի սկզբունքային բոլոր հարցերը կարգավորված են: <Համոզված եմ, որ ընթացիկ աշխատանքներն ևս կարձանագրեն տեսանելի արդյունքներ: Առաջիկայում յուրաքանչյուր մարզի տարածքի հատկացման համար կնշանակվի պատասխանատու: Հետևողական ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ծրագրերը կծառայեն իրենց նպատակներին>-իր խոսքում ընդգծել է նախարարը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին վստահեցրեցին, որ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև սոցիալական պաշտպանության համակարգի այլ խնդիրների արդիականացման, նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի ու գնահատման համակարգի զարգացման հասցեականության բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը: