2015 թվականի նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2707 զանգ:
Ստացված զանգերից 1083-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 701-ը՝ նպաստների, որից՝ 225-ը՝ ընտանիքի անապահովության, 74-ը՝ երեխայի խնամքի, 108 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (37), ավանդի փոխհատուցման (135) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Նոյեմբեր ամսին ստացվել է 8 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, իսկ 7-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: