Հերթական տոնական օրը՝ միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական ապասարկամն կենտրոնի տարեցների համար:2015 թվականի դեկտեմբերի 8-ին Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի շուրջ 200 սպասարկվողներ մասնակցել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Երեկոն անցել է ջերմ և մտերմիկ մթնոլորտում: Կազմակերպության սպասարկվողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել սիրված երգիչների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նրանք իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել իրենց առօրյան գեղեցիկ դարձնելու և հոգսերը ժամանակավորապես մոռացնել տալու համար: Տարեցները դրական լիցքերով ու բարձր տրամադրությամբ վերադարձել են տուն: