Սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի առաջարկ

0
114
Cooperation

Հայաստանի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` առաջնորդվելով գործընկերության իրավահավասրության և փոխադարձ վստահության սկզբունքներով, հանդես է գալիս Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի շուրջ միավորվելու նախաձեռնությամբ:

 

Հաշվի առնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպությունների ու անհատների դերն ու նշանակությունը` նախարարությունը կարևորում է նրանց հետ համագործակցության նոր ձևաչափի ամրագրումը:

 

Համաձայնագրի շրջանակներում փորձ է արվելու ինտիտուցիոնալ նոր հարթության վրա դնել սոցիալական համագործակցության ավանդական փոխհարաբերությունները և ընդլայնել գործընկերների շրջանակը:

 

Նախարարությունը ակնկալում է գործընկերների ակտիվ մասնակցությունը սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում:

 

Համաձայնագրի առանցքում իբրև հիմնարար սկզբունք դրված է սոցիալապես խոցելի մարդու օժանդակումը, որի արդյունավետությունը իրատեսական է սոցիալական գործընկերության մշակույթի զարգացման և արմատավորման դեպքում միայն:

 

Նախարարությունը սահմանել է համաձայնագրի միացման և դուրս գալու պարզ ընթացակարգ:

 

Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: