Նոյեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 651, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 388, որոնցից 157-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 44 (28%), ընտանեկան նպաստի՝ 24 (15%) և կենսաթոշակի վճարման՝ 18 (11%) վերաբերյալ դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 65 (10%), հումանիտար օգնության 163 (25%), կենսաթոշակի վճարման 39 (6%), ընտանեկան նպաստի 32 (5%), հաշմանդամության խմբի 24 (4%) դիմումները:
Նոյեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 337 դիմումի: Դիմումների պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 183 (54%)-ը պարզաբանվել է, 119 (35%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 29-ը (9%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 6-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է երեք ընդունելություն` 5 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: