Արտեմ Ասատրյանը ոլորտում իրականացվող բարեփոխումների և Ազգային ինստիտուտի գործունեության ուղղությունների հետ զուգահեռներ է անցկացրել

0
94

2015 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այցելել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ:

Հանդիպման ժամանակ նախարարը խոսել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ ու ծրագրված բարեփոխումների մասին և զուգահեռներ անցկացրել Ազգային ինստիտուտի գործունեության ուղղությունների հետ:Արտեմ Ասատրյանը հատկապես կարևորել է կառույցի դերը՝ բոլոր ծրագրային ուղղություններում հետազոտական հենքով գործնական արդյունքների ապահովման համար:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում հետազոտական ուղղությունների առաջնայնություններին, սոցիալական աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման տեսլականին ու գործնական լուծումներին:

Անդրադարձ է կատարվել նաև դեպքի վարման, ինտեգրված սոցիալական ծառայություն տեղեկատվական համակարգի կարևորության և նախանշվող լուծումների մասին: