ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը դեկտեմբերի 12-ին «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունում» հրավիրել էր արտագնա նիստ՝ քննարկելու նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ներում կատարված ուսումնասիրությունների ժամանակ արձանագրված խնդիրների թեմայով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաստատություններում բժշկական ծառայությունների կազմակերպման, դեղորայքի տրամադրման և պահպանման խնդիրները, հիգիենիկ պայմանները: Անդրադարձ կատարվեց նաև որոշ հաստատություններում սննդի նմուշների քանակի և պահպանման ժամկետների խախտման վերաբերյալ արձանագրված խնդիրներին:
Փոխնախարար Սոնա Հարությունյանը հանդիպման ավարտին հանձնարարակններ տվեց հաստատությունների տնօրեններին երեխաների պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման, ամենօրյա վերահսկողության, շրաջայցերի կազմակերպման, բժշկական ծառայությունների տրամադրման և դեղերի ժամկետների պահպանման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչությունների ներկայացուցիչներ, խորհրդականներ: