Դեկտեմբերի 12-ին «Հավասար հնարավորություններ» խորագիրը կրող ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշմանդամության հիմնախնդիրների պարբերաբար լուսաբանման և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար պատվոգիր հանձնվեց «ՎԷՄ» ռադիոընկերությանը:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ, պատվավոր հյուրեր: Մրցույթի մասնակից լրագրողները մրցանակներ, պատվոգրեր և շնորհակալագրեր ստացան նաև այլ կազմակերպությունների կողմից:
Մրցույթի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և իրավունքների գաղափարի քարոզումն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերակա ուղղություններից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն են, որոնք բազմազան են և բազմաբնույթ: Մշտապես կարևորելով և գնահատելով այդ խնդիրների լուծման գործում բոլոր շահագրգիռ կառույցների հետ համագործակցությունը, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման գործում լրագրողների դերն ու նշանակությունը` յուրաքանչյուր տարի մրցույթի մասնակից որևէ լրատվամիջոց նախարարության կողմից արժանանում է մրցանակի: