Բարձրացվել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը

0
105

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.07.2016թ. նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշման նախագծում փոփոխություններ անելու մասին որոշման նախագիծը:

Որոշման նախագծով սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 ՀՀ դրամի չափով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

Արդյունքում բարձրացվում է ընտանեկան նպաստի բազային մասը` 1000 դրամով, սոցիալական նպաստը` 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը` 1000 դրամով:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից: