Հստակեցումներ՝ տարեցների խնամքի տրամադրման գործընթացում

0
100

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.07.2016թ. նիստում ընդունվել է «Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծով հստակեցվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սահմանված ժամկետում տրված ուղեգրով խնամքի հաստատություն չներկայանալու դեպքում նոր ուղեգիր տրամադրելու կարգը՝ հիմք ընդունելով միայն քաղաքացու գրավոր դիմումը;

Որոշմամբ ավելանում է նաև նոր դրույթ, ըստ որի, եթե տնային պայմաններում սոցիալական սպասարկման ընթացքում կենսաթոշակառուի մոտ նկատվում են հոգեկան առողջության խնդիրներ, ապա խնամք տրամադրող կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն իրենց կողմից սպասարկվող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան առողջության վիճակի մասին մասնագիտացված հանձնաժողովներից ստանալ համապատասխան եզրակացություն, ինչի հիման վրա կայացվում է վերջնական որոշում` խնամքի տրամադրումը շարունակելու կամ դադարեցնելու մասին: