Աշխատանքային քննարկում՝ բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատման և սոցիալական խնդիրների շուրջ

0
104

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը  դեկտեմբերի  20-ին «Ժողովրդագրական քաղաքականության ազդեցությունների վերլուծություն և գնահատում» ծրագրի շրջանակներում հրավիրել էր աշխատանքային քննարկում՝ բազմազավակ ընտանիքների կարիքների գնահատման և սոցիալական խնդիրների շուրջ:

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը քննարկմանը  ներկայացրեց  «ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» հետազոտության արդյունքները: Բանախոսը հետազոտության մեջ առանձնացրեց բազմազավակ ընտանիքների սոցիալ-ժողովրդագրական կազմը և հիմնական կարիքները,  ներկայացրեց նրանց բնակարանային և բնակության պայմանները, զբաղվածությունը, եկամուտները և ծախսերը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը, կրթությունը:

Քննարկման ընթացքում հետազոտության հետ կապված բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին առաջարկություններ: Փոխնախարար Սոնա Հարությունյանը հանդիպման ավարտին Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության լրամշակման համար  նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց մեկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Քննարկմանը ներկա էին փոխնախարարներ, խորհրդականներ, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ։