«Սպորտլանդիա-2015». մրցել են մանկատան և գիշերօթիկ խնամքի հաստատությունների սաները

0
110

Գյումրու երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն սաները 2015թ մայիսի 7-ին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտլանդիա-2015» մարզական խաղերին:

Սպորտլանդիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:

Մրցաշարը ընթացել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատների և գիշերօթիկ հաստատությունների սաների  միջև:

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել  Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության թիմը, 2-րդ տեղը գրավել է Գավառի մանկատան թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վանաձորի մանկատան թիմը:

Հաղթանակի կապակցությամբ  գիշերօթիկ հաստատության սաներին շնորհավորել է  հաստատության տնօրինությունը:

Հաղթողները պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներով և հավաստագրերով