0
99

Սիրելի երկրապահներ,

Արցախի ազատամարտի հարգելի մասնակիցներ,

Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և զավակներ,

Շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է այն մեծ ներդրումը, որ դուք ունեցել եք հայրենի հողի պաշտպանության, Արցախի ազատամարտի ընթացքում հաղթանակի կերտման գործում, որը մեզ հպարտության զգացում է պարգևում:

Ազգային բանակի կայացման գործում մեծ նվիրաբերում և մասնակցություն ունենալուց հետո էլ երկրապահները չեն դադարում իրենց հայրենանվեր գործունեությունը՝ սկսած մատաղ սերնդի դաստիրակության գործից, ավարտված ազատամարտիկների սոցիալական և հոգևոր խնդիրների լուծմամբ: Դուք ձեր գործունեությամբ և անձնական օրինակով երկրապահը դարձրել եք մեծագույն արժեք, առանց որի անհնար է պատկերացնել մեր նորանկախ երկիրն ու նրա ձեռքբերումները:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Երկրապահի օրվա առթիվ և մաղթել խաղաղություն, երջանկություն անձնական կյանքում, ինչպես նաև հաջողություններ Ձեր հասարակական լայն գործունեության ընթացքում: