Ամփոփելով անցնող տարվա սոցիալական ոլորտի աշխատակիցների աշխատանքը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 28-ին շնորհակալություն է հայտնել և հավաստագրեր հանձնել ոլորտի աշխատակիցներին՝ դժվարին աշխատանքի և անձնուրաց նվիրվածության համար:
Նախարարը կարևորել է սոցիալական աշխատողի ինստիտուտը և նշել, որ 2015 թվականը բավականին դժվար տարի էր այն առումով, որ սոցիալական ոլորտի բոլոր ուղղություններով մեծ աշխատանքներ են իրականացվել: «Յուրաքանչյուր տարվա ավարտն ամփոփելով հիմքն ենք դնում հաջորդ տարվա աշխատանքների, վերլուծում ենք կատարված գործը, քննարկում հաջորդ տարվա անելիքները՝ արդյունավետ աշխատանք ունենալու համար: Մենք կարիք ունենք արժևորելու սոցիալական պաշտպանության ոլորտում դժվար աշխատանք կատարող մեր բոլոր աշխատակիցներին: Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում համագործակցության և դժվարին աշխատանքում մեծ արդյունքների հասնելու համար: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»,-նշել է նախարարը:
Պարգևատրվողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին և նշել, որ այս շնորհակալագրերը ոչ միայն իրենց աշխատանքի արդյունքն են այլև՝ մեծ պարտավորեցում են աշխատանքի նկատմամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհակալագրով՝ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին աջակցելու համար խրախուսվել է «Մեր տունը» ՀԿ նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:
Նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով Հավաստագրեր են ստացել ոլորտի տասն աշխատակիցներ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Վեդու տարածքային բաժնի պետ Արման Առաքելյանը պարգևատրվել է«Կենսաթոշակային ապահովության ոլորտի տարվա աշխատող» անվանակարգով:
«Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգեբան Արմինե Բուդումյանը պարգևատրվել է «Լավագույն աշխատանք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ» անվանակարգով:
«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սոցիալական աշխատող Երմոնյա Մանանդյանը պարգևատրվել «Լավագույն սոցիալական աշխատող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում» անվանակարգով:
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ գիտական գծով Գառնիկ Նալբանդյանը պարգևատրվել է «Ստեղծագործ աշխատանքի համար» անվանակարգով:
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մոնիթորինգի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հենրիկ Ալվանդյանը պարգևատրվել է «Երկարատև աշխատանքի համար» անվանակարգով:
Նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Հերմինե Քոչարյանը պարգևատրվել «Լավագույն երիտասարդ աշխատող» անվանակարգով:
Զբաղվածության պետական գործակալության Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Հայրապետ Սեթոյանը պարգևատրվել «Զբաղվածության ոլորտի տարվա աշխատող» անվանակարգով:
Տավուշի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Վահե Մխիթարյանը պարգևատրվել «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի տարվա աշխատող» անվանակարգով:
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության խնամող սանիտար Զոյա Պապոյանը պարգևատրվել է «Նվիրեք բարություն» անվանակարգով:
Սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության պետ Զինավոր Սարգսյանը պարգևատրվել է «Լավագույն սոցիալական աշխատող՝ բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» անվանակարգով: