Ավանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է միասնական ընդունարան:
Եթե մինչ օրս Ավան վարչական շրջանի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Ավան և Նոր-Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին, ապա այսուհետ՝ գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ, Ավանի բնակիչները իրենց դիմումները կարող են ներկայացնել նաև Ավանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (N 12 պոլիկլինիկայի 1-ին հարկ, հասցե՝ Խուդյակովի 222, հեռ. 010 62 10 71):
Սա նշանակում է, որ հազարավոր քաղաքացիներ, խնայելով իրենց ժամանակը, սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված հարցերով կարող են դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման հստակ և պարզեցված ընթացակարգեր:
Ընդունարանների գործարկումն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքների կազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Միասնական ընդունարանների գործարկումը շարունակական կլինի Երևանի այլ վարչական շրջաններում ևս: