Շնորհավորում ենք…

0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ աշխատակազմը սիրով շնորհավորում է նախարարի խորհրդական Նարինե  Բալայանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Շուրջ 3 տասնյակ տարի,  որպես պետական և հասարակական գործիչ, Նարինե Բալայանը անգնահատելի և արժեքավոր ներդրում է ունեցել  սոցիալական ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծման ու նոր բարեփոխումների նախաձեռնման գործում:

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում ենք տիկին Բալայանին, մաղթում նրան քաջ առողջություն, ընտանեկան բարօրություն և երկար տարիների կյանք: