ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը ամփոփել է 2016թ. 1-ին կիսամյակի արդյունքները

0
102

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը օգոստոսի 26-ին ամփոփել է Ծառայության աշխատանքների 2016թ. 1-ին կիսամյակի արդյունքները:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայությունում հաշվառված է 465 550 կենսաթոշակառու, որից տարիքային՝ 307 449, հաշմանդամության՝ 129 204, Կերակրողին կորցնելու դեպքում՝ 10 661, արտոնյալ պայմաններով՝ 2 644, երկարամյա ծառայության՝ 823, մասնակի՝ 14 769:
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծերության նպաստ ստացողների թվաքանակը կազմում է 3 768, հաշմանդամության նպաստ ստացողների թվաքանակը՝ 49 302, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների թվաքանակը՝ 12 014, իսկ Խնամքի նպաստ ստացողների թվաքանակը՝ 12 176 անձ:

2016 թվականի առաջին կիսամյակում մայրության նպաստ է նշանակվել 10 375 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ 19 017 անձի:

2016 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության միջոցով հանրությանը վճարվել է 151,105,511.1 հազ. դրամ, որից՝

1)   աշխատանքային կենսաթոշակներ՝ շուրջ 110,776,845.5 հազ. դրամ,

2)   ուժային մարմինների կողմից նշանակված զինվորական կենսաթոշակներ՝ 11,754,742.2 հազ. դրամ,

3)   պարգևավճարներ՝ 5,805,198.8 հազ. դրամ,

4)  ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ՝ շուրջ 6,806,126.8 հազ. դրամ,

5)   մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 1,243,263.2 հազ. դրամ,

6)   չաշխատող անձի մայրության նպաստ՝ 1,311,698.3 հազ. դրամ,

7) երեխայի ծննդյան միանվագ նպաստ (ներառյալ՝ ընտանեկան դրամագլուխը)՝ շուրջ 4,648,850.0 հազ. դրամ և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում կարգապահական տույժ է կիրառվել Ծառայության 18 աշխատակիցների նկատմամբ, որից խիստ նկատողություն՝ 1, նկատողություն՝ 16, նախազգուշացում՝ 1:  2015 թվաքանակի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9:
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 58,500.0 հազ. դրամ ոչ իրավաչափ վճարում, ՀՀ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 10,300.0 հազ. դրամ:

2016թ. 1-ին կիսամյակում ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում ներկայացվել է 81 405 դիմում, որից միայն 35 083 դիմում  ուղղված է եղել Ծառայության տարածքային բաժիններին: