Նախարար Արտեմ Ասատրյանն այցելել է «Սոս մանկական գյուղ»

0
107

ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը  նոյեմբերի 3-ին այցելել է Կոտայքի մարզի «Սոս մանկական գյուղ»:

 

Նախարարը «Սոս մանկական գյուղեր»  հիմնադրամի ազգայի տնօրեն Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ շրջել է   մանկական գյուղում, զրուցել երեխաների հետ,  ծանոթացել  նրանց կենցաղին:

 

Արտեմ Ասատրյանը  բարձր է գնահատել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձևավորված մոդելը  և նշել,  որ կառավարության ներկայիս քաղաքականությունը միտված  է երեխաների խնամքը ընտանիքներում կազմակերպելուն:
«Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, եթե նույնիսկ մեր հաստատություներում ստեղծվեն լավագույն պայմանները, միևնույն է դա չի փոխարինի ընտանիքին և ընտանեկան ջերմությանը»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:

 

Նախարարը նաև շնորհավորել է  Սոս մանկական գյուղի հիմնադրման  25-ամյակի կապակցությամբ  և շնորհակալություն  հայտնել կատարված աշխատանքների համար: