Սոցփաթեթի տրամադրման կարգում կատարվել են հստակեցումներ

0
121

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում ընդունվել է  «Հայաստանի հանրապետության կառավարության 2012թ. դեկտեմբերի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով կատարվել են հետևյալ հստակեցումները.

  • սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցում` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն,
  • սոցփաթեթից օգտվելու համար` զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձևի և դրա տրամադրամն կարգի սահմանում,
  • Որոշման N 1 հավելվածով հաստատված՝ սոցիալական փաթեթի հատկացման կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցվել է սոցիալական փաթեթի սահմանաչափը ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար,
  • Հստակեցվել է համատեղությամբ աշխատողների սոցիալական փաթեթի շահառու դառնալու նախապայմանը` սահմանելով, որ հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին՝ նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսի չափով ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում անձը կարող է օգտվել սոցփաթեթից:

Նախագծով սահմանվում է, որ Կարգով նախատեսված դեպքերում շահառուն կամ համապատասխան անձը կարող է  կանխիկացնել սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները: