Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը կմուտքագրվի պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան

0
193

ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում ընդունված նախագծով կապահովվի մինչև 2017 թվականը վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության՝ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան մուտքագրումը:

Աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը շտեմարան ներառելու համար որպես պետական կառավարման մարմին  ճանաչվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

Այսպիսով, 2017 թվականի հունվարի 1-ից գործատուները այլևս աշխատանքային գրքույկներ չեն վարելու և իրենց մոտ առկա աշխատանքային գրքույկները փոխանցելու են լիազոր մարմնին, որն իր հերթին դրանցում ներառված տեղեկատվությունը կներառի տեղեկատվական շտեմարան: Այնուհետև, աշխատանքային գրքույկները կվերադարձվեն աշխատողներին: Տեղեկատվության ներառման աշխատանքները կիրականացվեն երկու տարվա ընթացքում:

Արդյունքում՝ կձևավորվի տեղեկատվական շտեմարան, աշխատանքային ստաժի վերաբերյալ աբողջական տեղեկատվությամբ, որն էականորեն կբարելավի նաև կենսաթոշակային համակարգի կառավարելիությանը, կառավարման համակարգի առավելությունն ու կունենա հակակոռուպցիոն նշանակություն: