Զբաղվածության պետական գործակալությունը ամփոփել է 2016թ. առաջին կիսամյակը

0
99

Զբաղվածության պետական գործակալությունը օգոստոսի 17-ին ամփոփել է 2016թ. առաջին կիսամյակը:

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2016թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար անձ, որից 63.1 հազարը կանայք են, 22.6 հազարը` երիտասարդ:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 %-ը, կամ 78.2 հազար: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 %-ը, կամ 53.7 հազ. մարդ:

Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.5 %-ը կամ 19.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3,5% կամ 2.8 հազ. մարդ:

Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 50.5% (39.5 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 15.7 հազար, կամ 39.8%-ը: Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.4 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 18.5%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.6%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.7 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 8.8 %-ը:

Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվականակը կազմում է 71.5 հազ. անձ,կամ 91.4%-ը:

2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 4757 աշխատանք փնտրող, որից 3112-ը` կին, 4009-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1398-ը երտասարդ են, 93 հաշմանդամություն ունեցող անձ:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատանքի տեղավորման ցուցանիշը աճել է 4,2%-ով (4566 աշխատանք փնտրող):

2016թ. հունվար- հունիս ամիսների ընթացքում տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 3840 չկրկնվող թափուր աշխատատեղ, որոնցից 180-ը նոր ստեղծվող: Թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմել է 1545:

 2016թ. հունիսի 30-ի դրությամբ տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը կազմում է 1985 /ներառյալ կրկնվող թափուր աշխատատեղեր/:

Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն /426/ ունեցող բժիշկները (մարզերում), տնտեսագետները, ծրագրավորողերը, ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, մենեջերները, գործակալները, համակարգչային մասնագետներ:

Միջին մասնագիտական՝ բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, Ֆինանսների և առևտրի բնագավառի, դիզայներները, մասնագետներ համակարգչային սարքավորումների սպասարկման, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, և նախնական՝ ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, եռակցողները, դերձակները, շինարարական բանվորական մասնագիտություններ և բանվորական այլ մասնագիտություններ ունեցողները:

Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր.

2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում իրականացվել են հետևյալ ծրագրերը.

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդգրկվել է 8468 անձ` աշխատանք փնտրողների 8.8%-ը: Ծրագրերում ընդգրկվածներից 580-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 235 գործազուրկ, որից 167-ը՝ կին: Ծրագրում ընդգրկվածներից 70-ը երիտասարդ է, 18-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ծրագրով այլ բնակավայր աշխատանքի է գործուղվել 9 գործազուրկ, որից 6-ը՝ կին: Ծրագրում ընդգրկվածներից 3-ը երիտասարդ է, 1-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 356 անմրցունակ անձ, որից 229-ը՝ կին: Ծրագրում ընդգրկվածներից 120-ը երիտասարդ է, 25-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: Ծրագրում ընդգրկված 11 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղը հարմարեցվել է:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 888 անձ , որից 637-ը՝ կին: Ծրագրում ընդգրկվածներից 205-ը երիտասարդ է, 21-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում առաջին կիսամյակում ստացվել է 1009 անձի (որից 87-ը հաշմանդամություն ունեցող) հայտ պահանջագիր, որից 582 անձի հետ կնքվել է պայամանագիր /որից 347ը՝ կին է, 62-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ և 153-ը՝ երիտասարդ, /:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում»  ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 191 երիտասարդ գործազուրկ, որից 144-ը կին, 4 -ը` հաշմանդամություն ունեցող անձ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 5 գործազուրկ, որից 3-ը` երիտասարդ է:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարածաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում ընդգրկվել է 21 գործազուրկ, որից 5-ը՝ կին է, 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսվել է ընդգրկել 1290 հող օգտագործող: Ծրագրով պայմանագիր է կնքվել 4638 հող օգտագործողի հետ, որում ընդգրկվել է 6016 անձ: Ծրագրում ընդգրկված 6016 անմրցունակ անձանցից 1989 ՝ կին է, 512-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 477-ը՝ երիտասարդ: Ծրագրում ընդգրկվել է 397 համայնք և արդյունքում մշակվել է 7193.2 հա հողատարածք:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով առաջին կիսամյակում իրականացվել է 21-ը, որում ընդգրկվել է 165 անձ, նրանցից 17-ը՝ կին է, 28-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 26-ը՝ երիտասարդ:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսվել է իրականացնել 6 ծրագիր իրականացվել է 5-ը՝ Ապարանում, Չարենցավանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում, որին մասնակցել է 142 գործատու, 5610 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է 738 առկա և սպասվելիք 870 թափուր աշխատատեղ: Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 131 աշխատանք փնտրող անձ: