2015 թվականի հոկտեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2797 զանգ:
Ստացված զանգերից 814-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 969-ը՝ նպաստների, որից՝ 491-ը՝ ընտանիքի անապահովության, 118-ը՝ երեխայի խնամքի: 113 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (35), ավանդի փոխհատուցման (118) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հոկտեմբեր ամսին ստացվել է 34 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 7-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 25-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: