Հոկտեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է «Երեխայի իրավունքների արտացոլումը Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների նախագծում» քննարկմանը:
Սահմանադրության նախագծում Երեխաների իրավունքներին վերաբերող դրույթները մշակվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից և հանրային քննարկման դրվելուց հետո «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմել է քննարկում իրականցնելու առաջարկով՝ հիմքում ունենալով այն մոտեցումը, որ սահմանադրության մեջ ամրագրելով երեխաների իրավունքներին վերաբերող դրույթներ՝ այն մեկ քայլ առաջ կլինի սահմանադրությունում ամրագրված մոտեցումներից:
«Մասնագիտական քննարկումների շարք ենք ունեցել և այս քննարկման շրջանակներում ներկայացվում են արդեն այն առաջարկությունները,որոնք ձևավորվել են կոնկրետ այն դրույթների հետ կապված, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների պաշտպանության խնդիրներին:Առաջարկվում է նաև երեխայի պարտականությունների հետ ամրագրված կետեր, երեխաներին ծնողների իրավունքից զրկելու և սահամանափակելու, որոնք արդեն գործում են ընտանեկան օրենսգրքում»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանի խոսքով՝ եթե երեխայի իրավունքը ամրագրված է սահմանդրության մակարդակում՝ որպես առանձին իրավունք, ապա դա ավելի լավ հնարավորություն է տալիս պաշտպանել երեխաների իրավունքները և այդպիսով խնդիրները կարևորվում է ամենաբարձր մակարդակով՝ դրանով երեխաներին տալով երաշխիքներ: Այլ կերպ ասած՝ Արսեն Ստեփանյանի խոսքով՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու հնարավորություն կտրվի:
Ներկա սահմանադրության մեջ երեխաների խնդիրները ամրագրված են որպես մարդու իրավունքներ, իսկ եթե երեխայի իրավունքը ամրագրված է սահմանդրության մակարդակում՝ որպես առանձին իրավունք, ապա դա ավելի լավ հնարավորություն է կտա պաշտպանել երեխաների իրավունքները: