ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը կշարունակվի

0
113

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր ընդունել է  ՄԱԿ Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Զահիդուլ Հյուքին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված համգործակցության և  արդյունավետ աշխատանքի համար համար, մասնավորապես նշելով, որ  հիմնադրամի հետ համագործակցության հիմքում ընկած են սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ուղղությունները:

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Զահիդուլ Հյուքին իր հերթին նշել է, որ ավարտում է իր առաքելությունը Հայաստանում  և շնորհակալություն է հայտնել  նախարարության հետ  ունեցած համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՄԱԿ-ի Բնակչության  հիմնադրամի առաջիկա ծրագրերը,  քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հետ  նոր համագործակցության շրջանակը: