Հոկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 774 դիմում

0
100

Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 774, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 274, որոնցից 143-ի կողմից ներկայացվել է բանավոր և 131-ը՝ գրավոր դիմում:

 

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 52 (37%), ընտանեկան նպաստի 21 (15%) և կենսաթոշակի վճարման 14 (10%) վերաբերյալ դիմումները

 

Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 52 (8%), հումանիտար օգնության 56 (8%), կենսաթոշակի վճարման 48 (7%), ընտանեկան նպաստի 40 (6%), հաշմանդամության խմբի 33 (6%), աշխատանքի տեղավորման 32 (5%) դիմումները:

 

Հոկտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 314 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 228 (73%)-ը պարզաբանվել է, 55 (18%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 23-ը (7%) վերահասցեագրվել  է  պետական այլ մարմիններ, իսկ 8-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

 

 

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների  մոտ կայացել է երեք ընդունելություն` 5 քաղաքացու մասնակցությամբ: Աշխատակազմի ղեկավարի մոտ 1 ընդունելություն՝ 1 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: