Մայիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 690 դիմում

0
106

Նախարարությունում մայիս ամսին գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 690, նախարարություն այցելած  քաղաքացիների թիվը` 269, որից 104-ը ներկայացրել է բանավոր դիմում:

ԲԱՆԱՎՈՐ դիմումներում գերակշռող մաս են կազմել  ավանդի փոխհատուցման`  49  (48 %), ընտանեկան նպաստի նշանակման 13 (13%) և կենսաթոշակի վճարման 8 (8 %) վերաբերյալ դիմումները:

ԳՐԱՎՈՐ դիմումներում` ավանդների փոխհատուցման` 68 (12%), հումանիտար օգնության 68 (12%), աշխատանքի տեղավորման 39 (7%), ընտանեկան նպաստի նշանակման 39 (7%) դիմումները:

Նշված ժամանակահատվածում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 269 գրավոր դիմումի: Դիմումների պատասխաններն ըստ բնույթի ունեցել են հետևյալ պատկերը. 180 (67%)-ը պարզաբանվել է, 53 (20%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (12%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   4-ին (0.1%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարի մոտ կազմակերպվել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի և փոխնախարարների երեք ընդունելություն`  ութ  քաղաքացու մասնակցությամբ:  Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ, ինչպես նաև յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների  հիման  վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և սահմանված կարգով ընթացք են ստացել: